Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ ֆինանսների նախարարության սահմանած նոր պատժամիջոցները մի շարք ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ առևտրային և բանկային ոլորտներում Իրանի հետ համագործակցության պատրվակով՝ հայտնում է Mehr-ը։ «Նոր պատժամիջոցները ոչ միայն անօրինական են և խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև ԱՄՆ իշխող ռեժիմի՝ իրանցի ազգի նկատմամբ խոր և մշտական թշնամանքի ևս մեկ վկայությունն են»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ               
 

Վաղն ուշ կլինի

Վաղն ուշ կլինի
10.09.2023 | 22:00

Արցախի ու Հայաստանի վիճակն օր-օրի դառնում է ավելի ու ավելի վտանգավոր։ Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը, ի աջակցություն Արցախի, տպավորիչ էր։ Չեմ ցանկանում անդրադառնալ ելույթ ունեցողների մտքերին։ Ամեն դեպքում, տպավորությունս այնպիսին էր, որ, ինչպես 2021, 2022թթ․, հավաքված ժողովուրդն ավելի վճռական էր տրամադրված, քան հարթակից խոսողները։ Հարց է առաջանու՝ ինչու՞ հանրահավաքը չունեցավ շարունակություն։ Գուցե պատճառն այն է, որ ընդդիմադիր տարբեր նախաձեռնություններ չե՞ն միավորվում մեկ ընդհանուր օրակարգի շուրջ՝ «Վռնդել ազգադավ իշխանությանը» , ամեն մեկը մտածելով, որ հենց իր շուրջը պետք է լինի միավորումը։ Արդյոք, հենց այդ չի՞ այս ազգադավ իշխանության «հաջողության» գրավականը։ Բազմահազարանոց հանրահավաքի անունից խնդրում եմ՝ մոռացե՛ք անձնական, կուսակցական հավակնությունների մասին, կրկնեմ՝ այսօր պետք է շարժվել մեկ օրակարգով․ «Վռնդել ազգադավ իշխանությանը»՝ փրկելու համար Արցախն ու Հայաստանը։ Վաղն արդեն ուշ կլինի։ Հետո կասենք․ «Մենք եղանք արցախցի, հայաստանցի, սյունեցի, լոռեցի, լիբանանահայ, ֆրանսահայ, ռոբերտական, սերժական, լևոնական, դաշնակցական, աժբական, արևմտամետ, ռուսամետ, բայց՝ ո՛չ միասնական հայ ժողովուրդ»։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 6419

Մեկնաբանություններ

թե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են' title='Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են' width='220' height='163' />
Եթե ու­ղիղ բա­նակ­ցութ­յուն Թուր­քիո հետ, ա­պա էս մատ­ղաշ զո­հերն ու էս տա­ռա­պանքն ին­չի՞ «մա­սին» են

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բռնել-թող­նել
Բռնել-թող­նել